Մատչելիության հղումներ

Հայաստանցիները չեն ձգտում դեպի ՆԱՏ0 եւ ցանկանում են մնալ ԱՊՀ-ում


Հայաստանցիները դեպի ՆԱՏ0 չեն ձգտում եւ չեն ցանկանում, որ իրենց երկիրը դուրս գա ԱՊՀ-ից: Այդ են վկայում «Ինտերմեդիա» հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքները:

Հարցվածների 39 տոկոսը համաձայն չէ, որ Հայաստանը պետք է անդամակցի ՆԱՏ0-ին: Հակառակ կարծիքին է հարցվածների 29 տոկոսը:

Հայաստանցիների 64 տոկոսը չի կարծում, որ Հայաստանը պետք է դուրս գա ԱՊՀ-ից: Այդ կազմակերպությունը լքելու օգտին է արտահայտվել ընդամենը 11 տոկոսը:

Միաժամանակ, հայաստանցիների մեծամասնությունը ցանկանում է, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ: Նման կարծիքի է հարցվածների ավելի քան 71 տոկոսը:

Հարցվածների 83 տոկոսը անձամբ բարյացակամ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, 55 տոկոսը բարյացակամ է ԱՄՆ-ի նկատմամբ: Թուրքիայի նկատմամբ բարյացակամ է տրամադրված հայաստանցիների ընդամենը 5 տոկոսը: 78 տոկոսը «բավական վատ կամ շատ վատ» է վերաբերում Թուրքիային: Ադրբեջանի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն հայաստանցիների 83 տոկոսը, դրական վերաբերմունք` 3,5 տոկոսը:

Հայաստանցիների ընդամենը 16 տոկոսն է կարծում, որ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կողմում է: Հակառակ կարծիքի է 49 տոկոսը:

Հայաստանն ունի ուժեղ առաջնորդի կարիք՝ երկրում կարգուկանոն հաստատելու համար. այս պնդմանը համաձայն է հայաստանցիների գրեթե 77 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG