«Ադրբեջանը բարձր է գնահատում այն դերը, որը Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, կատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», - նշել է Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը «Ռոսիյսկայա գազետա» թերթում այսօր տպագրված հոդվածում:
Նրա կարծիքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի, ԵԱՀԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների որոշումների կատարումը պետք է հանգեցնի «գրավյալ տարածքների ազատագրմանը, փախստականների վերադարձին եւ Ադրբեջանի Հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության բարձր կարգավիճակի որոշակիացմանը»:
էլմար Մամեդյարովի հոդվածը մոսկովյան թերթում տպագրվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի կապակցությամբ: