Մատչելիության հղումներ

Հիտլերն այլեւս Բադ Դոբերանի պատվավոր քաղաքացի չէ


Գերմանական Բադ Դոբերան քաղաքը, որը հունիսին հյուրընկալելու է Մեծ ութնյակի գագաթնաժողովը, Ադոլֆ Հիտլերին պաշտոնապես զրկել է պատվավոր քաղաքացու կոչումից: Նման որոշման օգտին քաղաքային խորհուրդը քվեարկել է միաձայն:

Հիտլերին Բադ Դոբերանի պատվավոր կոչում էր շնորհվել 1932 թվականին` նրա կանցլեր ընտրվելուց մեկ տարի առաջ:

Պատվավոր կոչումը մինչ այժմ չեղյալ չհայտարարելու հիմնավորումն այն էր, որ այն ուժը կորցրել է 1945 թվականին` Հիտլերի մահվամբ:

Այնուհանդերձ, ինչպես հայտարարել է քաղաքապետ Հարթմութ Փոլցինը, Բադ Դոբերանի խորհուրդը որոշել է խնդրին մեկընդմիշտ լուծում տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG