Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ԱՄՆ-ին տարածք չի տրամադրի իր հարեւանների վրա հարձակման համար


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, թե «Ադրբեջանը երբեք հնարավորություններ եւ պայմաններ չի ընձեռի իր տարածքը հարեւան պետությունների դեմ երրորդ երկրների կողմից օգտագործելու համար»:

Ադրբեջանական day.az ինտրենետային պարբերականի վկայությամբ, շաբաթ օրը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարությունում ասված է, թե հանդիսանալով միջազգային կոալիցիայի անդամ` պաշտոնական Բաքուն իր օդային տարածքը տրամադրել է հակաահաբեկչական գործողությանը աջակցելու համար:

«Սակայն Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքը տրամադրել հարեւանների դեմ ուղղված գործողությունների համար», - ընդգծել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան անցած շաբաթավերջին Թբիլիսիում հայտարարել էր, մասնավորապես, «թե անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ-ը ակնկալում է ռազմական նպատակներով օգտագործել Ադրբեջանում գտնվող օդանավակայանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG