ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ժոզեպ Բորելը ուրբաթ օրը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կպահպանեն մինչեւ այս պահը խաղաղ բանակցություններում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ձեռքբերված թափը:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նպաստել են լարվածության թուլացմանը եւ կողմերի դիրքորոշումների մոտեցմանը», - ըստ ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության, ուրբաթ օրը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո ասել է Բորելը:
«Ես կոչ եմ անում ներգրավված կողմերին երաշխավորել, որ շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում իրավիճակը կշարունակի խաղաղ ու կայուն մնալ, քանի որ հրադադարի խախտումները կարող են հանգեցնել ցավալի մարդկային կորուստների», - հավելել է նա: