ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, հինգշաբթի օրը Երեւանից ժամանելով Թբիլիսի, հայտարարել է, թե Վաշինգտոնում գոհ են «սառեցված» հակամարտությունների, մասնավորապես, Հարավային Օսիայի հարցում պաշտոնական Թբիլիսիի ցուցաբերած դիրքորոշումից:
«Մենք ողջունում ենք Վրաստանի կառավարության կառուցողական դիրքորոշումը: Կարծում ենք, ժամանակն է, որ կողմերը կրկին քննարկեն ստեղծված իրավիճակը, չէր խանգարի նաեւ, որ նրանք բանակցություններում առաջընթաց ապահովելու ուղիներ առաջարկեին», - ասել է Բրայզան:
Ամերիկացի դիվանագետը նաեւ հատուկ նշել է այն դերը, որ Հարավային Օսիայում կարող է խաղալ ԵԱՀԿ-ը: «Ավելի լուրջ դերակատարություն ենք ակնկալում այս կազմակերպությունից», - ասել է նա:
Վրացի պաշտոնյաները Օսիայում նոր միակողմանի նախաձեռնությունների են դիմում: Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, մասնավորապես, առաջարկել է Հարավային Օսիայում ստեղծել վարչական մարմիններ, որոնցում ներկայացված կլինեն Թբիլիսիին հավատարիմ օս գործիչները. խոսքը, նախեւառաջ, Հարավային Օսիայի «այլընտրանքային» նախագահ Դմիտրի Սանակոեւի մասին է:
Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին եւս չբացառեց, որ մոտ ապագայում Հարավային Օսիայի այն շրջանները, որոնք գտնվում են Թբիլիսիի վերահսկողության տակ, կսկսի կառավարել ժամանակավոր վարչակազմը:
Մեկ այլ «սառեցված» հակամարտության գոտու` Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հանդես է եկել բավական անսպասելի հայտարարությամբ, որում միանշանակորեն կողմ է արտահայտվել Վրաստանի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:
«Որքան շուտ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, այնքան արագ միջազգայնորեն կճանաչվի Աբխազիայի անկախությունը», - ընդգծել է չճանաչված հանրապետության ղեկավարը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա