«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը չի բացառում Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի «անկանխատեսելի զարգացումները»:
«Վարչապետը կլինի նա, ում կուզի Ռոբերտ Քոչարյանը», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց Արամ Սարգսյանը` փաստարկելով. - «Իշխանություններն ուզում եմ վերարտադրվել եւ այդ վերարտադրվելու ճանապարհին որեւէ խոչընդոտի առաջ չեն կանգնի: Եվ նշանակվող վարչապետը պիտի վաղը ապահովի նույն կոալիցիայի կամ նախագահի նշած կուսակցությունների մուտքը խորհրդարան: Եվ այդ վարչապետը պիտի իր վրա պատասխանատվություն վերցնի նաեւ, որ այդ մուտքի պայմաններում ինքը պիտի գնա խախտումների»:
Դիտարկմանը, թե վարչապետի ամենահավանական թեկնածուն պաշտպանության նախարար, այժմ արդեն իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն է, նախկին վարչապետը արձագանքեց. - «Ես չեմ բացառում, որ կարող է եւ Սերժ Սարգսյանը չլինել»:
Հայաստանի նախկին վարչապետերից Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. - «Եթե վարչապետի պաշտոնը վերապահվելու է Հանրապետական կուսակցությանը, ապա ամենատրամաբանականը կլինի, որ կուսակցության նախագահը, իսկ տվյալ դեպքում, ըստ իրենց կանոնադրության, դա լինելու է Սերժ Սարգսյանը, նա էլ կլինի վարչապետը»:
Իսկ Ազգային ժողովրդավարական միության նախագահ, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Երեւացող ակնհայտը [որպես վարչապետ]` Սերժ Սարգսյանն է, բայց ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանին դա ձեռնտու է»:
Շաքե Ավոյան