Ղրղըզստանի վարչապետ Ազիմ Իսաբեկովը հինգշաբթի օրը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նախօրեին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը նրան թույլ չի տվել պաշտոնանկ անել հինգ նախարարների:
Վարչապետի պաշտոնում Բակիեւը առաջարկել է Սոցիալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ եւ «Միացյալ Ղրղըզստան» ընդդիմադիր նոր շարժման անդամ Ալմազ Աթամբաեւի թեկնածությունը:
Նույն շարժման անդամ, նախկին արտգործնախարար Ռոզա Օթունբաեւան ողջունել է Աթամբաեւի նշանակումը:
«Աթամբաեւը փոխզիջումների կողմնակից է եւ ընդդիմության ներկայացուցիչ», - «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությանը ասել է Օթունբաեւան: - «Կարծում եմ, նա կփորձի լուծել մեր օրակարգի բոլոր գլխավոր խնդիրները»:
Նախկին արտգործնախարարը ներկայիս հիմնական խնդիրն է համարել կոալիցիոն կառավարության ձեւավորումը եւ սահմանադրական բարեփոխումների իրականացումը:
Աթամբաեւի նշանակումը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: