ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահող Յուրի Մերզլյակովի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու օբյեկտիվ պայմաններ կան:
«Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոնին, ապա այստեղ ավելի բարդ է, սակայն համանախագահները հույսը չեն կորցնում եւ նախկին պես աշխատում են դեռեւս մնացող հարցերը համաձայնեցնելու վրա», - հայտարարել է Մերզլյակովը:
«Նովոստի - Ազերբայջան»-ի փոխանցմամբ, ռուսաստանցի համանախագահը գտնում է, որ բանակցությունների Պրահայի գործընթացը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին չի արգելակվել:
Միաժամանակ, ըստ նրա, մինչեւ այդ ընտրությունները նախագահների մակարդակով հանդիպումներ չեն ակնկալվում:
Մերզլյակովը հույս է հայտնել, որ ավելի ուշ կհաջողվի կազմակերպել նման հանդիպումներ` հավելելով, թե «ըստ ամենայնի, ապրիլ ամսվա ընթացքում հերթական անգամ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները»: