Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը այսօր «Տրուդ» թերթում վերլուծել է Հայաստանի նախընտրական իրադրությունը:
«Հանրապետական կուսակցությունը ամենամեծ վարչական, տեղեկատվական եւ ֆինանսական ռեսուրսն ունի, որն օգտագործվում է ընտրարշավի ժամանակ», - փաստում է քաղաքագետը:
«Բարգավաճ Հայաստան»-ը ունի լուրջ ֆինանսական եւ տեղեկատվական, որոշ առումով նաեւ վարչական ռեսուրս, եթե նկատի ունենանք նախագահի աջակցությունը», - նշում է Անդրանիկ Միհրանյանը:
«Դաշնակցությունը հնարավորություն ունի առաջիկա ընտրություններում ստանալ ձայների 8-10 տոկոսը եւ մտնել խորհրդարան: Միավորված աշխատանքային կուսակցությունն էլ հաղթողների թվում հայտնվելու հեռանկար ունի», - կանխատեսում է քաղաքագետը:
«Մասնատված ընդդիմությունը հանրության աչքում կորցրել է իր նախկին հմայքը եւ հույսը, որ հենց նա կդառնա իրական ուժ, որն ընդունակ կլինի փոխել առկա իրադրությունը», - կարծիք է հայտնում Անդրանիկ Միհրանյանը:
«0րինաց երկիր»-ը այժմ չունի ոչ պատշաճ ֆինանսական, ոչ էլ տեղեկատվական ռեսուրս: Այդ պատճառով խորհրդարան մտնելու առումով այն գտնվում է ռիսկային գոտում, թեեւ հայցում է Արեւմուտքի աջակցությունը», - նշում է քաղաքագետը: