Եվրահանձնաժողովն այսօր դատի է տվել Լեհաստանին, որն սկսել է մայրուղի կառուցել եզակի արգելանոցում: Հայցը ներկայացվել է Եվրոպայի արդարադատության դատարան:
Անտեսելով Բրյուսելից հնչող զգուշացումները` Լեհաստանի իշխանությունները սկսել են կառուցել մայրուղին, որը մայրաքաղաք Վարշավան կապելու է Բալթյան երկրների հետ: Ճանապարհն անցնելու է Ռոսպուդա գետի հովտով, որը, մասնագետների կարծիքով, Եվրոպայի ամենամեծ եւ ամենալավ պահպանված անտառային զանգվածն է՝ եզակի կենդանական աշխարհով:
«Եվրահանձնաժողովը ափսոսանքով է դիմում այս վերջին միջոցին», - «Ֆրանսպրես»-ին ասել է Եվրահանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատար Ստավրոս Դիմասը: