Գվինեայում երկուշաբթի օրը կամրջի փլուզման հետեւանքով 65 մարդ է զոհվել:
Երկրի իշխանությունները հաղորդել են, որ մայրաքաղաք Քոնաքրիից 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գուեքեդոու քաղաքի մերձակա կամուրջը փլուզվել է, երբ դրա վրայով անցնում էր ուղեւորներով եւ ապրանքներով ծանրաբեռնված բեռնատարը:
Համաձայն հաղորդումների, 7 մարդ փրկվել է:
Որպես աղետի պատճառ` ոստիկանությունը նշում է մեքենայի գերծանրաբեռնվածությունը եւ ճանապարհային վատ պայմանները: