Համաշխարհային բանկի առաջատար տնտեսագետ Սաումրա Միտրան այսօր Երեւանում ներկայացնելով Հայաստանի տնտեսությանը վերաբերող զեկույցը, ասաց, որ կառավարման բարեփոխումների երկրորդ փուլը Հայաստանում «շատ ավելի բարդ է լինելու», քան առաջինը:
Նրա խոսքերով, բարեփոխումների առաջին փուլը, որ սկսվել էր Հրանտ Բագրատյանի վարչապետության օրոք, «շարունակական բնույթ ունեցավ եւ հաջող արդյունք արձանագրեց»: Իսկ բարեփոխումների երկրորդ փուլը «շատ ավելի բարդ է լինելու», ուստի պետք է լուծվեն «գոյություն ունեցող խնդիրները»:
Զեկույցը, որ այսօր ներկայացրեց Համաշխարհային բանկի փորձագետը, վերնագրված է «Կովկասյան վագր: Կայուն տնտեսական աճի քաղաքականություններ»:
«Հայաստանում, իրոք, կա այդ վագրը», - ասաց նա` հավելելով, որ Համաշխարհային բանկը «վագրային» է համարում այն երկրների տնտեսությունները, որտեղ 10 տարուց ավելի արձանագրվում է երկնիշ տնտեսական աճ:
«Հայաստանի տնտեսությունը պետք է շարունակի բաց մնալ եւ ներգրավվի համաշխարհային տնտեսության մեջ», - ասաց Սաումրա Միտրան: - «Հայաստանը պետք է կարողանա մրցունակ ապրանք արտահանել եւ հայտնվել համաշխարհային մրցակցային շղթայի մեջ, ինչը, բնականաբար, հեշտ չէ»:
Համաշխարհային բանկի փորձագետների առաջարկները` տնտեսական աճը պահպանելու ուղղությամբ, վերաբերում են հիմնականում ներքին խնդիրներին` կոռուպցիայի, հակամրցակցային երեւույթների դեմ պայքարին:
Սաումրա Միտրան, խոսելով ավիացիայի մասին, ասաց, թե չի կարծում, որ «որեւէ այլ երկիր իր ազգային փոխադրողին տալիս է այնպիսի արտոնություններ, ինչպիսիք Հայաստանում վայելում է «Արմավիա»-ն. - «Ավիատոմսերը անհիմն թանկ են. վճարում են սպառողները, իսկ բաժնետերերը շահույթներ են ստանում»:
«Մենք եւ Հայաստանի սպառողները պետք է շարունակենք ճնշումներ գործադրել Քաղավիացիայի վարչության վրա, որպեսզի հասնենք ավիատոմսերի գների նվազմանը», - ասաց նա` պնդելով, որ նույն հեռավորությամբ թռիչքների համար եվրոպական ուղեւորները վճարում են չորս անգամ պակաս: Նա բերեց հետեւյալ օրինակը. Տալլինից Փարիզ ավիատոմսը չորս անգամ ավելի էժան է, քան Երեւանից Անթալիա:
Կայուն աճի պահպանմանը կարող է խանգարել նաեւ կոռուպցիան: Հարկահավաքի ընթացքում, փորձագետի խոսքերով, ինչպես նաեւ պետական պայմանագրեր, արտոնագրեր ստանալու համար կատարվում են «ոչ պաշտոնական վճարներ»:
Նրա խոսքերով, կայացած չէ նաեւ մրցակցային դաշտը. հաջողված տնտեսություններում ցանկացած ձեռներեց կարող է ցանկացած ժամանակ մտնել տնտեսություն եւ ցանկացած ժամանակ դուրս գալ դրանից: Հայաստանում դուրս գալը, թերեւս, հնարավոր է, բայց մտնել արդեն զբաղեցված ոլորտները շատ դժվար է:
«Այստեղ կան բազմաթիվ ֆորմալ եւ ոչ ֆորմալ խոչընդոտներ ազատ եւ հավասար մրցակցության համար», - ասաց Սաումրա Միտրան: - «Կան օլիգարխներ, ովքեր խանգարում են այդ ելումուտին, եւ կան տարբեր տնտեսական շահերի բախումներ»:
Նրա բնորոշմամբ` Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «շատ թույլ է եւ չի կարողանում վերահսկել»:
«Ոչ պաշտոնական վճարների եւ արտահերթ ստուգումների թիվը բավականին բարձր մակարդակի վրա է մաքսային մարմիններում», - ասաց փորձագետը:
Համաշխարհային բանկի առաջատար տնտեսագետի կարծիքով, տնտեսական աճի պահպանման համար խիստ կարեւոր է այնպիսի գերատեսչությունների աշխատանքի բարելավումը, ինչպիսիք են առաջին հերթին, հարկային եւ մաքսային մարմինները:
Շաքե Ավոյան