Մատչելիության հղումներ

ՀԴԲ-ի մասնագետները պատրաստ են մասնակցել Գամսախուրդիայի աճյունի ճանաչմանը


Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային վերագրվող` Գրոզնիում գտնված աճյունը ճանաչելու փորձաքննությանը պատրաստ են մասնակցել նաեւ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) փորձագետները: Այս մասին «Կովկասպրես»-ին հաղորդել է Գամսախուրդիայի ավագ որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան:

Կոնստանտին Գամսախուրդիան ավելացրել է, որ Վրաստանի դատախազությանն ինքը խնդրել է ամերիկացի փորձագետներին ներգրավել այս գործում:

Ավելի վաղ ամերիկացիներն էին իրենց պատրաստակամության մասին տեղեկացրել:

Առաջին նախագահի այրի Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան եւ նրա երկու որդիները դեմ են Վրաստանի ու ԱՄՆ-ի փորձագետների մասնակցությանը ճանաչման գործընթացին:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG