«168 ժամ»-ը «Ժողովուրդ» բառը մի շահարկեք» վերնագրի ներքո գրում է. - «Նախընտրական քարոզչությունը դեռ նույնիսկ չի էլ սկսվել, բայց մարդիկ արդեն մինչեւ կոկորդները կուշտ են «ժողովրդի մասին մտածողներից»: Ապա թերթը փոխանցում է այդպիսի կարծիքներից մեկը. - «Մտածում եմ, որ ամոթ չլիներ` ես էդ «ժողովուրդ» բառն օգտագործողներին դատի կտայի ու կասեի` դե, հիմա պատասխան տուր, թե իմ անունից ինչո՞ւ ես սուտ հայտարարություններ անում»: «Քաղաքական գործիչները, կարծում ենք, մտածելու շատ բան ունեն», - եզրակացնում է «168 ժամ»-ը:
«Հայկական ժամանակ»-ը, համադրելով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի վերջերս հրապարակած զեկույցի` Լեռնային Ղարաբաղի մասին հատվածը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան` 2005 թվականին տարածած հայտարարության հետ, իր խմբագրականում եզրակացնում է, թե չնայած դեսպանատան հայտարարությունը ցույց է տալիս, որ «ԱՄՆ-ի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխվել», երկու փաստերի համադրությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը այդ հարցում, այդուամենայնիվ, փոխվել է. - «2005 թվականի հայտարարությամբ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը դիտում էր որպես խաղաղության հասնելու միջոց, իսկ հիմա, քանի որ Ղարաբաղը Հայաստանի կողմից օկուպացված է, ստացվում է, որ այն Ադրբեջանին վերադարձնելն է ԱՄՆ-ը դիտում խաղաղության հասնելու միջոց»: «Եվ սա, ըստ էության, շատ կարեւոր փոփոխություն է մտցնում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ», - եզրակացնում է թերթը:
«Նախընտրական շրջանում ավելանում են նաեւ քաղաքական գովազդները», - արձանագրել է այսօր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ու ընդգծել. - «Եթե ընտրություններից հետո գովազդային վահանակներից նախընտրական գովազդները բավական արագ են անհետանում (փողի հարց է), ապա շենքերի ու սյուների բախտն այդ առումով չի բերում, եւ ձախողված շատ «փրկիչների» դեմքեր ամիսներով շարունակում են «սիրել ժողովրդին»։ Երեւանի քաղաքապետարանը որոշել է կանոնակարգել այդ ամենը, եւ ընդունված համապատասխան փաստաթուղթը սահմանում է արտաքին գովազդի տեղադրման կանոններն ու չափորոշիչները»։
«Ինչի մասին են վկայում սոցհարցման արդյունքները» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանն այսօր գնահատել է. - «Այն չափազանցված սպասումների մթնոլորտը, որն առկա էր «Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ, որոշ չափով նոսրացավ կուսակցության համագումարից ու մանավանդ նրա համամասնական ցուցակի հրապարակումից հետո։ Այնտեղ հասարակությունը չտեսավ վառ անհատականությունների, առավել եւս` քաղաքական վառ կենսագրություն ունեցող դեմքերի։ Իր հերթին, հանրապետական կուսակցության հնարավորությունները վերջին ամիսներին սկսեցին մեծանալ՝ նրան հակադրվող ընդդիմության շրջանում տիրող անմխիթար վիճակի եւ ընդհանրապես ընտրողների շրջանում նոր եւ անծանոթ ուժերի հանդեպ դրական ակնկալիքների նվազմանը զուգընթաց: Ի վերջո, նա, ով ղեկավարել է երկիրը, խոսելու է կոնկերտ թվերով եւ փաստերով, իսկ նա, ով հավակնում է նույն դերին, սակայն, իր հետ որեւէ նորույթ չի բերում, վերջում դառնում է նվազ գրավիչ»։
«Անհաջող նախագիծ» վերնագրի տակ «Առավոտ»-ի խմբագրականը փաստել է. - «Թե' իշխանության երկու հիմնական կուսակցությունների տակ «ծվարածների» եւ թե' մեծամասնականով առաջադրվողների առանցքային «գաղափարախոսական» թեզն է՝ «կարեւորը խոսելը չի, կարեւորը գործ անելը, ժողովրդի մատից փուշ հանելն է»։ «Թվում է, թե անառարկելի ճշմարտւթյուն է, բայց պրակտիկ առումով դա նախ արդարացնում է պատգամավորության թեկնածուների նվազագույն ինտելեկտի եւ մտահորիզոնի բացակայությունը», - շեշտել է գլխավոր խմբագիրն ու առարկել. - «Այդ այլընտրանքը կեղծ է. օրենսդրի առաքելությունը ժողովրդի մարմնի տարբեր մասերից փուշ հանելը չէ։ Պատգամավորը կարող է ընդհանրապես չխոսել Ազգային ժողովի ամբիոնից, բայց պարտավոր է իր դավանած գաղափարախոսությունից ելնելով՝ մշակել երկրի զարգացմանը նպաստող օրենքներ»։
Ընտրություններից առաջ ընդդիմության չմիավորվելու փաստը արձանագրելով` «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսօր գնահատել է. - «Չնայած բազմաթիվ ճիգերին, մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին ոչ մի կերպ չի հաջողվում քողարկել իրենց խուճապը չկայացած նախընտրական դաշինքի վերաբերյալ։ Ձգտելով զսպել հույզերը, նրանք ժամանակ առ ժամանակ պոռթկում են` ի ցույց դնելով սեփական վիրավորանքը»։ «Նրանց հասկանալ կարելի է», - ընդգծել է մեկնաբանն ու բխեցրել. - «Չէ՞ որ միավորման ձախողումը լուրջ հետեւանքներ կունենա նրանցից յուրաքանչուրի քաղաքական կարիերայի եւ ընդդիմության վարկանիշի համար։ Նույնիսկ ամենաըմբոստ ընտրազանգվածը այժմ համոզված է, որ եթե երեկվա կուռքերը չեն կարողանում այսօր պայմանավորվել, ապա ինչ կարելի է սպասել նրանցից վաղը` այն դեպքում, երբ նրանք, ասենք, իշխանության կգան»։
«Տպավորությունն այնպիսին է, թե իշխանություններն այս անգամ որոշել են ընտրությունները կեղծել նախօրոք եւ «օրենքի շրջանակներում»», - գրել է «168 ժամ» թերթի մեկնաբանը` շեշտելով, որ այդ «հնարավորությունը միանգամից չի ստեղծվել». - «Վախի մթնոլորտը, ֆինանսական ու վարչական լծակներով ցանկացածի վրա ազդելու ամբողջական մեքենան եւ վերահսկման ցանցը ձեւավորվել են վերջին 10-12 տարում եւ դրա վերջնական նպատակը եղել է ցանկացած ընտրություն ձեւական միջոցառման վերածելը՝ ինչպես խորհրդային տարիներին»։ «Այն ժամանակ ընտրությունները չէին կեղծվում, չէ՞», - պնդել է մեկենաբան ու հիշեցրել. - «Ոչ ընտրակաշառք կար, ոչ լցոնումներ, ոչ ուրիշի անձնագրով քվեարկելու դեպքեր։ Պարզապես, բոլորը գիտեին, որ այսինչ տարածքում այսինչ կթվորուհին է ընտրվելու, այնինչ տեղամասում՝ այնինչ փականագործը։ Վերջում հանձնաժողովը թվերը հրապարակում էր, եւ բոլորը գոհ էին ու երջանիկ։ Եվ հավատացեք՝ ոչ մի միջազգային դիտորդ ոչ մի խախտում չէր արձանագրի»։
Ատոմ Մարգարյան