Եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները որակի ցեղասպանություն, դա վնաս կհասցնի Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին եւ կերաշխավորի Հայաստանի շրջափակման պահպանումը Թուրքիայի կողմից: Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մեհմեդ Դյուլգերը «Ռոյթերզ» գործակալության հարցազրույցում:
Թուրք խորհրդարանականը, վստահեցնելով, թե ցեղասպանության բանաձեւի ընդունումը Անկարային կդրդի շարունակել Հայաստանի շրջափակումը, հավելել է. - «Կովկասյան տարածաշրջանի տնտեսությունը զարթոնք է ապրում, իսկ հայերը խաղից դուրս են մնում»:
Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանը արդեն իսկ շրջանցում են Թուրքիան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ կապող նավթամուղը, գազամուղը եւ կառուցվելիք երկաթուղին:
Կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ներկայացնող խորհրդարանականի խոսքերով, Թուրքիան դեռ չի որոշել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու՝ «պատժելու» ԱՄՆ-ին ցեղասպանության բանաձեւն ընդունելու համար:
Որպես հնարավոր քայլերից մեկը նա նշել է ԱՄՆ-ի կողմից Ինջիրլիքի ռազմակայանի օգտագործումը սահմանափակելու որոշումը:
Դյուլգերը նաեւ կարծիք է հայտնել, թե բանաձեւի ընդունումը կբորբոքի հակաամերիկյան տրամադրությունները Թուրքիայում եւ այս տարի երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կբարձրացնի ծայրահեղ ազգայնականների վարկանիշը:
«Օրինագծի ընդունումը թշնամական քայլ կլինի մեզ համար եւ ավելի ծանր հարված կհասցնի Վաշինգտոնի հետ մեր հարաբերություններին, քան Իրաք մտնելու համար ամերիկյան զորքերին մեր տարածքի տրամադրումը մերժելու՝ Թուրքիայի խորհրդարանի [2003 թվականի մարտին կայացրած] որոշումը», - հայտարարել է Դյուլգերը:
Չնայած ցեղասպանության բանաձեւի ընդունումը կանխելու ուղղությամբ Թուրքիայի գործադրած ջանքերին, մասնավորապես, երկրի արտգործնախարարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, խորհրդարանականների պատվիրակությունների՝ Վաշինգտոն այցերին, Մեհմեդ Դյուլգերը հոռետես է այդ հարցում եւ կարծիք է հայտնել, որ բանաձեւը կընդունվի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Նենսի Փելոսիի աջակցության շնորհիվ: