Այսօր կեսօրին Ժնեւում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը: Նախօրեին նշանակված էր նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առանձին հանդիպումը:
Օսկանյանն ու Մամեդյարովը Ժնեւում մասնակցում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին, եւ երեկ նրանք ելույթ ունեցան՝ ի թիվս աշխարհի այլ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների: Պաշտոնական Երեւանի եւ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները իրենց ելույթների մի հատվածն էլ նվիրեցին փոխադարձ ակնարկներին:
Վարդան Օսկանյանը նշեց, որ Նախիջեւանում վերջին մի քանի տարում Ադրբեջանի կառավարությունը 5 հազար հայկական հուշարձան է ավերել՝ հստակորեն այդ տարածքից ջնջելով մի ողջ ազգության հետքը:
Հայաստանի արտգործնախարարը նաեւ ուշադրություն հրավիրեց ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման առկայության վրա՝ նշելով, որ դեռ Խորհրդային Միության ժամանակ է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ընտրել իր ինքնորոշման ուղին, ու որ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին հարձակվել իրենց իսկ քաղաքացիների վրա՝ ճնշելու նման կոչերը:
«Եվ նման վերաբերմունքով նրանք կորցրին թե քաղաքական եւ թե բարոյական իրավունքը՝ կառավարելու այդ մարդկանց, համարելու նրանց սեփական քաղաքացիներ», - իր ելույթում ասաց Վարդան Օսկանյանը:
Հայաստանի արտգործնախարարը խոսեց նաեւ Թուրքիայի քաղաքականության մասին, որն իր իսկ քաղաքացիներին զրկում է իրենց անցյալն ազատորեն քննարկելու, դրա շուրջ բանավիճելու իրավունքից:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խոսեց հարեւան Հայաստանի «ագրեսիայի» արդյունքում իր երկրի տարածքի «մոտ 20 տոկոսի զավթման» եւ «էթնիկ զտման քաղաքականության» արդյունքում մոտ մեկ միլիոն մարդու բռնի տեղահանման ու սեփական երկրում իսկ փախստական դառնալու մասին:
Նա հայտարարեց, թե «միլիոնավոր մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները արհամարհելով՝ միջազգային հանրությունը խրախուսում է սխալը գործողներին», եւ որ նման «հանցագործությունները» վաղեմության ժամկետ չունեն եւ իրենց գնահատականին են սպասում:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշելին Քալմի-Ռեյի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների վիճակն ու Շվեյցարիայի մասնակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին, մասնավորապես, գյուղական աղքատության վերացման ծրագրին:
Վարդան Օսկանյանը Շվեյցարիայի նախագահին մանրամասնորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը` ադրբեջանցի պաշտոնակցի հետ իր առաջիկա հանդիպման լույսի ներքո:
Քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններն ու հնարավոր զարգացումները:
Օրվա երկրորդ կեսին վերադառնալով Ժնեւ՝ Վարդան Օսկանյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել Հայաստանի գյուղական զարգացման ծրագրում համայնքի գործուն մասնակցության հնարավորությունները:
Ռուզան Խաչատրյան, Պրահա