Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին այսօր հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է «անհրաժեշտ» երաշխիքներ տրամադրել իր միջուկային ծրագրի առնչությամբ, եթե այդ հարցը ետ կանչվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից:
Միաժամանակ, զինաթափման հարցով Ժնեւում անցկացվող խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում Մոթաքին չի հստակեցրել, թե ի՞նչ երաշխիքներ է պատրաստ Իրանը տրամադրել:
Այսօր ավելի վաղ Իրանի կառավարության խոսնակը հայտարարել էր, թե Իրանը մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը, ինչը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում: Այնուհանդերձ, արեւմտյան երկրները կասկածներ ունեն Իրանի մտադրությունների առնչությամբ եւ հետամուտ են այդ երկրի միջուկային ծրագրի դադարեցմանը: