Ինչպես հայտնի է դարձել երկուշաբթի օրը, մարտի 7-ին Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով ձերբակալվել է 32-ամյա Հայկ Իսրայելյանը:
Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Իսրայելյանի նկատմամբ մեղարդանք է առաջադրվել «հեռակառավարմամբ գործադրվող սարքի միջոցով Շահեն Հովասափյանի սպանությունը կատարելու եւ ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կրելու համար»:
«Երկիր-մեդիա» հեռուստաընկերության տարածած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, «կինո Երեւանի Հայկ անունով հայտնի» անձը Ազգային ժողովի պատգամավորներից մեկի մտերիմներից է:
Դատախազությունը, սակայն, առայժմ մանրամասներ չի հայտնում:
Սոնա Տռուզյանը ասաց միայն, որ Իսրայելյանը նախկինում դատապարտված է եղել (ոչ սպանության կամ այլ ծանր հանցանքի համար) եւ այժմ չի աշխատում:
Շահեն Հովասափյանը սպանվել է սեպտեմբերի 6-ի առավոտյան, երբ պայթեցվել է նրա ծառայողական ավտոմեքենան:
Սպանությունից հետո` սեպտեմբերի 16-ին կալանավորվել էին Գուրգեն Վիրաբյանը եւ նրա եղբայրը` Հարկային պետական տեսչության օպերատիվ-հետախուզական վարչության 7-րդ բաժնի պետ Արմեն Վիրաբյանը: Դեկտեմբերի 5-ին նրանց նկատմամբ խափանման միջոցը փոխել է, սակայն նրանց նկատմամբ մեղադրանքը մնում է անփոփոխ:
Կարինե Քալանթարյան