Թուրքական դատարանը այսօր երկու հոգու տույժի է ենթարկել ինտերնետային փոստով ուղարկված նամակներով Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին վիրավորելու եւ սպառնալու համար:
Ինչպես հաղորդում է «Անատոլիա» լրատվական գործակալությունը, Պատրիարքին վիրավորելու եւ սպառնալու համար Գոքմեն Աքմանը տուգանվել է 1287 թուրքական լիրա կամ մոտ 910 դոլար, իսկ Հասան Էզերի նկատմամբ 77 թուրքական լիրա կամ մոտ 55 դոլար տուգանք է նշանակվել Պատրիարքին վիրավորելու համար:
Համաձայն դատավճռի, հիշյալ երկուսը Կ. Պոլսի հայոց պատիրարքին էլեկտրոնային փոստով վիրավորական եւ սպառնալից բնույթի նամակներ էին ուղարկել 2004 թվականի հոկտեմբերին:
«Ֆրանսպրես» գործակալությունը նշում է, որ այս տարվա հունվարին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը ուժեղացրել է Թուրքիայի շուրջ 80-հազարանոց հայ համայնքի տագնապները:
Մասնավորապես, Մեսրոպ պատրիարքը իր վերջին հարցազրույցներում հայտնել է, որ իր գրասենյակում սպառնալից բովանդակությամբ հաղորդագրություններ են ստացվում: