Ամերիկաբնակ հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, որի կարողությունն անցած տարի կազմում էր 8,7 միլիարդ դոլար, այժմ ունի 15 միլիարդ:
89-ամյա մեծահարուստը «Ֆորբս» հանդեսի` երեկ հրապարակած աշխարհի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 31-րդ տեղը, մինչդեռ անցած տարի նա 53-րդն էր:
Վերջին տարում Քըրքորյանը վաճառեց աշխարհի ամենամեծ ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորս»-ի բաժնետոմսերի իրեն պատկանող մոտ 10 տոկոսը:
«Ֆորբս»-ի վկայությամբ՝ Քըրք Քըրքորյանի MGM Mirage ընկերությանն է պատկանում Լաս Վեգասի հյուրանոցների համարների մոտ կեսը:
Ամերիկահայ մեծահարուստը տասնյակ միլիոնների օգնություն է տրամադրել Հայաստանին: