Մատչելիության հղումներ

Շվեյցարացի դատախազները պահանջել են 2500 դոլարի տուգանք՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար


Շվեյցարացի դատախազները երեկ խնդրել են ոստիկանական դատարանին 2450 դոլարի տուգանք սահմանել Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի նկատմամբ՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

Փերինչեքը մեղադրվում է այն բանում, որ խախտել է շվեյցարական օրենքը, որն արգելում է ցեղասպանության հերքումը:

«Ասոշիեյթեդ փրես»-ի վկայությամբ՝ Փերինչեքը այս շաբաթ դատարանում կրկնել է իր հայտարարությունները:

Նրա գործով դատավճիռը սպասվում է ուրբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG