Ադրբեջանական day.az լրատվական գործակալության փոխանցմամբ, ադրբեջանցի լեռնագնաց Իսրաֆիլ Աշուրլին մտադիր է նվաճել մոլորակի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը: Դրան պատրաստվելու համար նա մարտի 20-ին բարձրանալու է Էլբրուսի գագաթը:
Էվերեստի արշավի ստույգ օրը հայտնի չէ. ադրբեջանցի լեռնագնացն ասել է, որ այն նախատեսված է գարնանը: Նրա փոխանցմամբ, հիմալայան արշավի ղեկավարը փորձառու լեռնագնաց Ալեքսանդր Աբրամովն է, արշավախմբում կլինի 18 լեռնագնաց աշխարհի տարբեր երկրներից:
«Նրանցից 6-ը կհասնեն Էվերեստի հյուսիսային թամբին, որի բարձրությունը 7 հազար մետր է, իսկ 12-ը` այդ թվում նաեւ ես, կփորձենք նվաճել մոլորակի ամենաբարձր գագաթը», - ասել է Իսրաֆիլ Աշուրլին:
Արմեն Քոլոյան,Պրահա