Այսօր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը նշել է Հայաստանի հրշեջ կայաններին ջեռուցման սարքավորումների տրամադրման ծրագրի ավարտը: Ծրագրի արժեքի մի մասը՝ շուրջ 262 հազար դոլար, տրամադրվել է ԱՄՆ-ի կառավարության, իսկ 5 միլիոն դրամը (շուրջ 14 հազար դոլար)՝ Հայաստանի Արտակարգ իրավիճակների վարչության կողմից:
Ինչպես հաղորդում են ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի շրջանակներում ջեռուցման սարքավորումներ են տեղադրվել Հայաստանի 48 հրշեջ կայաններում: 46 կայաններում գազով աշխատող էներգաարդյունավետ ջեռուցիչների տեղադրման եւ մեկուսացման շնորհիվ էներգիայի տարեկան տնտեսումը կհասնի 360 մեգավատտի, իսկ տարեկան գումարային տնտեսումը՝ 66 հազար դոլարի:
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Էներգետիկ արդյունավետության ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2001 թվականի մայիսից՝ Advanced Engineering Associates International (AEAI) կազմակերպության կողմից: