Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «301-֊րդ հոդվածը շուտով կքննարկվի խորհրդարանում»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտնել է, որ Քրեական օրենսգրքի 301-֊րդ հոդվածը, որով մեղադրանքներ են ներկայացվել գրողներին եւ լրագրողներին, շուտով կքննարկվի Թուրքիայի խորհրդարանում:

«Ես ականջալուր կլինեմ իմ գործընկերների մտքերին եւ կարծիքներին: Ես նույնպես իմ տեսակետն ունեմ: Երբ մենք կամփոփենք այդ ամենը, կուղարկենք դա խորհրդարանին»,֊ - լրագրողներին ասել է վարչապետը:

Այն հարցին, թե ե՞րբ կարող է հարցը մտնել խորհրդարան, որտեղ իր իշխող կուսակցությունը մեծամասնություն է կազմում, Էրդողանը պատասխանել է. - «Ամենամոտ ժամանակներս»:

301-֊րդ հոդվածով, որը պատիժ է նախատեսում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար, մեղադրանք է ներկայացվել «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքին, հայտնի գրող Օրհան Փամուկին, այլ գրողների ու լրագրողների:

«Ռոյթերզ»֊-ի վկայությամբ՝ վերջին հարցումը ցույց է տվել, որ թուրքերի մեծամասնությունը չի ցանկանում, որ հոդվածը վերանայվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG