Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը մտադիր է «ՀայՌուսգազարդ»-ում իր բաժնեմասը հասցնել 80 տոկոսի


Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ծրագրում է 2009 թվականին «ՀայՌուսգազարդ» ընկերությունում իր բաժնեմասը հասցնել 80 տոկոսի:

Ռուսաստանյան ընկերության գրասենյակում գործակալության թղթակցին ասել են, որ ներկայումս «Գազպրոմ»-ին է պատկանում «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 57 տոկոսը:

Բաժնետոմսերի փաթեթի խոշորացումն իրականացվելու է 2006 թվականի մարտի 31-ի` Հայաստանի տարածքում գազաէներգետիկ ծրագրերի ոլորտում համագործակցության ռազմավարական սկզբունքները սահմանող համաձայնագրի շրջանակներում:

«Գազպրոմ»-ը ծրագրում է իր բաժնեմասն ավելացնել ձեռնարկության կողմից լրացուցիչ էմիսիայի արդյունքում թողարկվելիք բաժնետոմսերը գնելու միջոցով: «Գազպրոմ»-ի ներկայացուցիչներն ասել են նաեւ, որ ընկերությունն առայժմ չի ծրագրում գնել «Իտեռա» ընկերության` «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած բաժնեմասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG