Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հանրապետական կուսակցության ցուցակով: Այս մասին այսօր հայտնել է արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հանրապետական կուսակցության ցուցակն առայժմ գոյություն չունի՝ այդ հարցը օրերս կայացած խորհրդի նիստում չի քննարկվել եւ քննարկվելու է փետրվարի վերջին կայանալիք նիստում»,֊ -«Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հանրապետական կուսակցության մամլո ծառայության պատասխանատու Էդուարդ Շարմազանովը:
Նա նաեւ փաստեց, որ «այս պահին կուսակցության կենտրոնական գրասենյակում անդամակցության վերաբերյալ Դավիթ Հարությունյանից ստացված դիմում գոյություն չունի»:
Միաժամանակ, Էդուարդ Շարմազանովը տրամաբանական համարեց Դավիթ Հարությունյանի ցանկությունը՝ ընդգրկվել Հանրապետական կուսակցության ցուցակում: Խոսնակը հիշեցրեց, որ Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «գերազանց» է գնահատել արդարադատության նախարարության աշխատանքը:
Անցած շաբաթ արդարադատության նախարարը «Հայք» թերթին ասել էր.֊ - «Կարծում եմ, որ կուսակցության անդամ եմ դառնալու, եւ կարծում եմ, որ համամասնական ցուցակում եմ լինելու»:
Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը ավելի ուշ տարածեց եւս մեկ հաղորդագրություն, ըստ որի «Դավիթ Հարությունյանի` կուսակցությանն անդամակցելու դիմումը տրված է երեկ` 08.02.2007-ին», իսկ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ Հարությունյանի դիմումը ստացվել է:
Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին կարծիք հայտնեց, որ «ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ոք` նաեւ նախարարը, լավ կլիներ, որ համբերեին մինչեւ ամսվա վերջը, եւ նախօրոք հայտարարություններ չանեին, որովհետեւ խաղի կանոնները դա են ենթադրում»:
Ռուզաննա Ստեփանյան