«168 ժամ» թերթը «Նախընտրական կադրեր» վերնագրված խմբագրականում գրում է. - «Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հանդիպելով նախընտրական պաստառներին՝ կարելի է ենթադրել, թե Հայաստանում արդեն մեկնարկել է մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը»:
Փորձելով գնահատել ընդդիմության հնարավոր վարքագիծը առաջիկա խորհրդարական ընտություններից հետո` «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն այսօր ընդգծել է. - «Ահա արդեն ինչքան ժամանակ է նրանք զօր ու գիշեր չեն դադարում կրկնել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անպայման կեղծվելու են, եւ հայտարարություններն այդ արդեն նկատելիորեն նյարդայնացնում են իշխանության ճամբարի ներկայացուցիչներին։ Եվ շատ իզուր, քանզի գործ ունենք սովորական ու բազմիցս փորձարկված նախընտրական տեխնոլոգիայի հետ: Միանգամայն ակնհայտ է, որ ընդդիմությունը փորձելու է իշխանության գալ` անկախ քվեարկության իրական արդյունքներից։ Նա փաստորեն արդեն անթաքույց նախազգուշացնում է. մենք կճանաչենք ընտրությունների արդյունքները միայն այն դեպքում, եթե հաղթող հռչակվենք։ Հակառակ դեպքում՝ ընտրությունները կեղծված են»։ «Փաստորեն ընդդիմությունը գործում է ընտրությունների շրջանակներից դուրս, քվեարկության իրական արդյունքները նրան չեն հետաքրքրում», - բխեցրել է խմբագրականը։
Փաստելով, որ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ու խոշոր
գործարարների գրագիտության մակարդակը 4-րդ դասարանի իմացության մակարդակից չի անցնում` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն այսօր շեշտադրել է. - «Պատգամավոր աշխատելու, ինչպես նաեւ բիզնեսում հաջողություններ ունենալու համար կրթական ցենզ պետք չէ։ Բայց երբ միջազգային դիտորդները գալիս են Հայաստան, մեր իշխանավորները, փոքր-ինչ նեղացած բացականչում են. «Մեզ աֆրիկյան հետամնաց երկրի տեղ մի դրեք, մեր բնակչության առնվազն 30 տոկոսը բարձրագույն կրթություն ունի»։ Շատ լավ, բայց այդ դեպքում ինչո՞ւ է մեր «քաղաքական էլիտան» աֆրիկյան երկրների մակարդակի», - հարցադրել է խմբագրականը։
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում Արկադի Ղուկասյանի` երրորդ անգամ առաջադրվելուն եւ նրա մոսկովյան վերջին այցին անդրադառնալով, «Հայկական ժամանակ»-ն այսօր նկատել է. - «Փաստորեն, Ղուկասյանը իր սպասված «դաբրոն» ռուսական կողմից չի ստացել։ Ինչ վերաբերում է այդ հարցում Քոչարյանի գործոնին, ապա սովորական իրավիճակում կարելի կլիներ մտածել, որ նա ամեն ինչ կանի, որպեսզի Ղուկասյանին երրորդ անգամ նախագահ դարձնի։ Բայց հիմա իրավիճակն այլ է։ Քոչարյանը արդեն երկու տարի է՝ Լեռնային Ղարաբաղի պետական տոներին ներկա չի լինում։ Այսինքն՝ ակնհայտ է, որ Քոչարյանի եւ Ղուկասյանի հարաբերությունները այլեւս այն չեն։ Եվ այդ ամենին գումարած, Ղուկասյանը նվագեց իրենց հարաբերությունների վերջին ակորդը. Քոչարյանի գլխից ցատկելով՝ գնաց ուղիղ ռուսաց թագավորի դուռը»։
«168 ժամ» պարբերականն այսօր փոխանցել է, թե դեռեւս որոշված չէ, թե մեծամասնական ընտրակարգով ով կառաջադրվի Եղվարդի ընտրատարածքում։ «Սա այն ընտրատարածքն է, որտեղից ժամանակին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած «Օրինաց երկիր»-ի անդամ Արամ Հարությունյանի` քաղաքաշինության նախարար դառնալուց հետո ընտրվեց «ՍԱՍ» խանութների սեփականատեր Արտակ Սարգսյանը։ Այդ ժամանակ Սարգսյանը «Օրինաց երկիր»-ի անդամ էր», - հիշեցրել է թերթն ու հավելել. - «Արամ Հարությունյանը դարձյալ մտադիր է առաջադրվել նույն ընտրատարածքում. նա սպասում է «շեֆերի» հրահանգին»։
«Հեռանում է» վերնագրի տակ «Ժամանակ - Երեւան» թերթն այսօր տեղեկացրել է, թե Ազգային ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մխեյանը մոտ օրերս դիմում կներկայացնի կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` «Օրինաց երկիր» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ. - «Թեեւ նա վերջին շրջանում իրեն մի տեսակ մեկուսացած էր պահում հարազատ կուսակցությունից, ամեն դեպքում դեռ պաշտոնապես կուսակցությունից դուրս գալու դիմում չէր ներկայացրել»: «Գագիկ Մխեյանը եւս Արթուր Վահանիչից նեղացածների թվում է, քանի որ վերջինս չի գնահատում նրա աշխատանքը», - փաստում է թերթը` շարունակելով. - «Ի դեպ, հարազատ կուսակիցներին կորցնելուց հետո, Արթուր Բաղդասարյանը շրջապատում դժգոհել է, թե իրենից նեղանալը մի տեսակ մոդա է դարձել»:
Ատոմ Մարգարյան