Այսօր Ստամբուլում սկսվում է Ռուսաստան - մահմեդական աշխարհ ռազմավարական խմբի հանդիպումը, որը շարունակվելու է մինչեւ ուրբաթ: Սա երրորդ նման հանդիպումն է. առաջինն անցկացվել է անցյալ տարվա սկզբին Մոսկվայում, երկրորդը՝ Կազանում:
Խումբը համարվում է ոչ կառավարական, համանախագահներն են Թաթարստանի նախագահ Մինտիմիր Շայմիեւը եւ Ռուսաստանի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը:
Ստամբուլ են ժամանել Ռուսաստանի, մահմեդական, այդ թվում արաբական երկրների ներկայացուցիչներ:
Ստամբուլում է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի թաթարական ծառայության ղեկավար Ռիմ Գիլֆանովը:
Մեր զրույցում անդրադառնալով խմբի գործունեության նպատակներին՝ Գիլֆանովն ասաց, որ Ռուսաստանը վերջին տարիներին փորձում է փոփոխել իր արտաքին քաղաքականությունը. - «Մոսկվան ձգտում է երրորդ աշխարհի հետ, մահմեդական, արաբական երկրների հետ հարաբերությունները ավելի բարելավել, զարգացնել՝ օգտագործելով նաեւ այն պահը, որ 2001-ի [սեպտեմբերի 11-ի] ահաբեկչությունից հետո սրվել են այդ երկրների հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, եւ այդ պահը օգտագործելով՝ Մոսկվան ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը այդ երկրներում»:
Նա նշեց, որ հանդիպումը, քննարկումը առանձնապես բաց չի լինում լայն հասարակայնության համար. լրագրողները կհրավիրվեն միայն այսօր` բացմանը, եւ արդեն ամփոփիչ ասուլիսին` ուրբաթ օրը:
Նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի իշխանությունների, մասնավորապես, երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Ռուսաստանում, ըստ որոշ տվյալների, մահմեդական բնակչությունը կազմում է 10-15 տոկոս, նրանց շրջանում ծնելիությունն ամենից բարձրն է:
Հրաչ Մելքումյան, Պրահա