Այս տարվա հուլիսի 7-֊ին կհրապարակվի աշխարհի նոր յոթ հրաշալիքների ցանկը, որը կազմվելու է «համաշխարհային քվեարկության» միջոցով:
«Աշխարհի նոր յոթ հրաշալիքների» շուրջ հանրաքվեն՝ ինտերնետի, հեռախոսազանգերի կամ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով, կշարունակվի մինչեւ հուլիսի 6-ը:
Նախագիծն սկսվել է դեռ 1999 թվականին: Ներկայացված 200 պատմամշակութային հուշարձաններից այս պահին ցուցակում մնացել է 21-֊ը, որոնք ընտրել են մասնագետ ճարտարապետները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին նախագահ Ֆեդերիկո Մայորի ղեկավարությամբ:
«Թեկնածուների» թվում են Ազատության արձանը ԱՄՆ-ում, Էյֆելյան աշտարակը Փարիզում, Չինական մեծ պարիսպը, Սթոունհենջը Անգլիայում, Սիդնեյի Օպերան Ավստրալիայում, Ակրոպոլիսն Աթենքում, Մաչու-Պիկչուն՝ պերուական Անդերում եւ այլն: Հայաստանի տարածքի որեւէ շինություն ցուցակում ընդգրկված չէ:
Մրցույթի կազմակերպիչը շվեյցարացի Բեռնար Վեբերն է, որը հասցրել է վերջերս մեկ անգամ էլ այցելել բոլոր 21 վայրերը, եւ ամենուր նրան գրկաբաց են ընդունել, բացի Եգիպտոսից:
«Եգիպտական բուրգերն ապրում են մոլորակի բոլոր մարդկանց սրտերում, եւ դրա համար քվեարկության կարիք չկա»,֊ - ասել է Եգիպտոսի հնագիտության գերագույն խորհրդի նախագահ Զահի Հավասը:
Ի դեպ, եգիպտական բուրգերն աշխարհի յոթ հնագույն հրաշալիքներից միակ պահպանվածն են:
Ամեն դեպքում, 4 հազար տարվա պատմություն ունեցող եգիպտական բուրգերը 24 միլիոն քվե են ստացել ու նոր հրաշալիքների ցուցակում հաղթելու ամենամեծ հնարավորություն ունեցող յոթի մեջ են:
Մրցույթի արդյունքների ամփոփման ամսաթիվը պատահական չէ ընտրված՝ դա 2007 թվականի 7-֊րդ ամսվա 7-֊րդ օրն է:
Ռուզան Խաչատրյան