Իրանը Ռուսաստանին առաջարկել է գազի ոլորտում համագործակցության համար ստեղծել համատեղ կազմակերպություն, որը նման լինի Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը՝ OPEC-ին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ընդգծել է, որ գազի համաշխարհային պաշարների կեսը գտնվում է Ռուսաստանում եւ Իրանում:
«Մեր երկու երկրները, օգնելով միմյանց, կարող են հիմնել գազի ոլորտում համագործակցության հետ կապված կազմակերպություն՝ նման OPEC-ին», - հայտարարել է Խամենեին:
Բնական գազի պաշարներով Իրանը Ռուսաստանից հետո երկրորդ տեղն է գրավում աշխարհում. այդ երկրին բաժին է ընկնում բնական գազի համաշխարհային պաշարների 16 տոկոսը:
Թեհրան այցելած Իգոր Իվանովին ընդունել է նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
«Որոշ տերություններ չեն ցանկանում, որ մեր երկու պետությունները կարեւոր դեր խաղան տարածաշրջանում ու աշխարհում կայունության եւ անվտանգության ապահովման գործում», - հայտարարել է Իրանի նախագահը՝ հավելելով. - «Դա վկայում է Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ համագործակցության եւ կարծիքների փոխանակման բացառիկ կարեւորության մասին»:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Թեհրանում հանդիպումներ է ունեցել նաեւ իրանցի պաշտոնակից Ալի Լարիջանիի եւ արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ:
Այցի ավարտին հրավիրված ասուլիսի ժամանակ Իվանովը ասել է, մասնավորապես, թե «Իրանի միջուկային խնդրի ուժային լուծում չկա, եւ ջանքերը պետք է կենտրոնացնել իրավիճակի քաղաքական կարգավորման վրա»: