Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ:
«Սա, անշուշտ, ողբերգական դեպք է»,֊ - այսօր հայտարարել է ԱՄՆ֊-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Թոմ Քեյսին:
Քեյսին ասել է, որ տեղեկություն չունի, թե ով է պատասխանատու, եւ Թուրքիայի իշխանությունները դեռ քննություն են իրականացնում սպանության վերաբերյալ: Դինքի սպանությունը «որոշ մտահոգություն է առաջացնում» Միացյալ Նահանգներում, ասել է փոխխոսնակը:
«Նա սպառնալիքներ էր ստանում իր հրապարակումների համար»,֊ - ասել է Քեյսին:
«Մենք, իհարկե, երբեք չենք ցանկացել տեսնել մի իրավիճակ, երբ մարդիկ ահաբեկվում են, կամ իրականում այս կամ այն կերպ հաշվեհարդարի են ենթարկվում իրենց տեսակետներն ազատորեն արտահայտելու համար»,֊ - ասել է ԱՄՆ-֊ի պետդեպարտամենտի փոխխոսնակը:
«Ֆրանսպրես»֊-ը փաստել է, որ «ԱՄՆ֊-ը Թուրքիային գնահատում է որպես ՆԱՏՕ-֊ի ռազմական դաշինքի առանցքային անդամի եւ հետեւողականորեն աջակցում է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը»: