Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների դատարանը Ադրբեջանից պահանջել է փոխհատուցում տալ կտտանքների ենթարկված գործչին


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վճռել է, որ Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Սարդար Ջալալօղլուն կտտանքների է ենթարկվել ոստիկանության մեկուսարանում, եւ պահանջել է Ադրբեջանից 13 հազար դոլարի փոխհատուցում տալ նրան:

Սարդար Ջալալօղլուն ձերբակալվել է 2003 թվականի հոկտեմբերին նախագահական ընտրություններին հետեւած խժդժություններից հետո: Ընդդիմությունը ոչ լեգիտիմ է համարել ընտրությունները, որոնց արդյունքում նախագահ է ընտրվել Իլհամ Ալիեւը:

Ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, իսկ այնուհետեւ վաղաժամկետ ազատ է արձակվել` նախագահի ներումից հետո:

Ջալալօղլուն պնդում է, որ կտտանքների է ենթարկվել դիմակավոր մարդկանց կողմից, ինչի արդյունքում ժամանակավորապես հաշմանդամ է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG