Մատչելիության հղումներ

Հայաստանցի ռադիոլսողները նախընտրում են «Ազատություն»֊-ը


Հայաստանցիները նախընտրում են «Ազատություն» ռադիոկայանը: Gallup հեղինակավոր կազմակերպության` նոյեմբերին անցկացված հարցախույզի համաձայն, հարցվածների 18 տոկոսը լսում է այդ ռադիոկայանի հաղորդումները:

Երկրորդ տեղում է Հանրային ռադիոն, որը լսում է հարցվածների 16 տոկոսը: Առաջատարների եռյակը եզրափակում է «Ռուսկոյե ռադիո»-֊ն՝ 10 տոկոս:

Հաջորդ երեք տեղերը 7-֊ական միավորով կիսում են ռադիո «Վան»-֊ը, «Ավրորա»-֊ն եւ «Արձագանք» ստուդիան:

Հեռուստադիտողները Հայաստանում, ըստ նույն հարցման, գերադասում են Հանրային հեռուստաընկերությունը (Հ1), որի հաղորդումները դիտում է հարցվածների 82 տոկոսը: Երկրորդ տեղում Հ2-ն` 63 տոկոս, երրորդում`«Արմենիա»-ն (56 տոկոս): Չորրորդ եւ հինգերորդ տեղերը կիսում են «ԱԼՄ»-ն եւ «Շանթ»-ը (40-ական տոկոս):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG