Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ, երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, «արհեստական է հակադրություն փնտրել «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՀԿ-ի միջեւ. - «Այդպիսի խնդիր գոյություն չունի, մրցակցություն գոյություն չունի»:
Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի ծավալած ակտիվ գործունեությունը նա բացատրեց հետեւյալ կերպ. - «Նոր քաղաքական ուժ է մտել ասպարեզ, որն ակտիվորեն ներկայացնում է ինքն իրեն»:
ՀՀԿ ղեկավարը նշեց, թե իրենք ուղղակի դեռ չեն սկսել քարոզել իրենց գործունեությունը:
«Ժամանակի ընթացքում որքան ժողովուրդը ճանաչի նոր կուսակցություններին, նրանց գործունեությունը կհամեմատի հին կուսակցությունների հետ, եւ այդ հարաբերակցությունն, ըստ ինձ, մշտական չի լինելու, մնայուն չի լինելու, եւ փոփոխությունը լինելու է», - շարունակեց նա:
Մարգարյանը ասաց, թե որեւէ ցուցակ չի կազմել, թե քաղաքական որ ուժերը ներկայացված կլինեն երկրի Ազգային ժողովում հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո. - «Այդ ցուցակը ես կկարդամ ուղղակի ընտրություններից հետո»:
Անդրադառնալով անցած շաբաթ նախագահ Քոչարյանի հեռուստահարցազրույցում այդ կապակցությամբ հնչածին («Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ, ՀՅԴ, ՄԱԿ)` Անդրանիկ Մարգարյանը ասաց, որ դա նախագահի ցանկություններին ցուցակն էր. - «Ըստ իս, ինքը թվարկեց իր ցանկությունը»:
Հարցին, թե արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի վարկաբեկում կառավարությանը, երբ բարեգործական կարտոֆիլ է բաժանում գյուղացիներին, Մարգարյանը արձագանքեց. - «Կարտոֆիլի սերմ կամ ցանկացած բարեգործություն, որ անում են, դա կառավարության արածի երեւի զրո ամբողջ, զրո, զրո մեկ տոկոսի չափով են: Կառավարությունը դա պարտավոր է անել: Եվ կառավարությունը պետք չէ, որ իր արածը գովազդի»:
Շաքե Ավոյան