«Լեռնային Ղարաբաղը անկախություն չի ստանա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր Նախիջեւանի Գերագույն մեջլիսում ունեցած իր ելույթում:
«Հաշվի առնելով Հայաստանում այսօրվա իրավիճակը՝ հայաստանյան ղեկավարության վերջին հայտարարությունները շատ հետաքրքիր են եւ ծիծաղելի», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիեւի խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերությունը անչափ մեծ է զարգացման առումով. Ադրբեջանի տնտեսության զարգացումը 6 անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսության զարգացումը, իսկ ապագայում կգերազանցի 10 անգամ:
Նա նաեւ նշել է, թե Ադրբեջանի պետական բյուջեն 7 անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն, իսկ ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին:
«Դեռ ուշ չէ՝ մեր առաջարկներում հաշվի առնելու հայկական շահերը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ ինքնավարություն, սակայն հետագայում «դա եւս կարող է տեղի չունենալ»:
Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը համաձայնություն կտա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկներին:
Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեի առնչությամբ Ալիեւը հայտարարել է, թե այն «ապօրինի» էր եւ վատ դրության մեջ է դրել Հայաստանը, քանի որ «ամբողջ աշխարհը դատապարտեց դրա անցկացումը»: