2007 թվականին Ռուսաստանը կարող է ներել որոշ աղքատ երկրների պարտքը՝ մոտ 560 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Ստորչակը:
Նրա վկայությամբ՝ այդ երկրները 6-֊ն են. Բենինը, որը Ռուսաստանին պարտք է 12 միլիոն դոլար, Զամբիան՝ 112 միլիոն, Մադագասկարը՝ 102 միլիոն, Մոզամբիկը՝ մոտ 150 միլիոն, Թանզանիան՝ 21 միլիոն եւ Եթովպիան՝ 162 միլիոն:
Փոխնախարարը հավաստիացրել է, որ սա Ռուսաստանի կողմից կամավոր նախաձեռնություն է եւ երկկողմ համաձայնագրերի կնքում չի ենթադրում: