Մատչելիության հղումներ

Փետրվարին Բուդապեշտում կքննվի Ռամիլ Սաֆարովի վճռաբեկ գանգատը


Հաջորդ տարվա փետրվարի 22-ին Բուդապեշտում վճռաբեկ դատարանը քննելու է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեղադրանքով 2006 թվականի ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վճռաբեկ գանգատը:

Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթի վկայությամբ, դատական նիստին կմասնակցեն Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի անդամներ Իկրամ Շիրինովն ու Էլմար Քերիմովը:

Սաֆարովը հայ սպային կացնահարել է 2004 թվականի փետրվարի 19-ին՝ քնած վիճակում: Հայ եւ ադրբեջանցի սպաները Բուդապեշտում դասընթացների էին մասնակցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG