Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից անցկացված հարցման արդյունքում 40 լրագրողներից 38-ը Արոնյանի անունը նշել են առաջին հորիզոնականում:
2006 թվականին 24֊-ամյա մարզիկը Հայաստանի շախմատի հավաքականի կազմում դարձավ Թուրինում անցկացված համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, հաղթեց Լինարեսի եւ Մոսկվայի մրցաշարերում, հռչակվեց Ֆիշերի վարկածով աշխարհի չեմպիոն:
Հայաստանի 2006 թվականի լավագույն մարզիկների ցուցակում երկրորդը հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարեն Մնացականյանն է: Նույն մարզաձեւում հանդես եկող Ռոման Ամոյանը երրորդն է:
Լավագույն հավաքական է ճանաչվել շախմատի տղամարդկանց հավաքականը, իսկ լավագույն լեգեոներ՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուսլան Բասիեւը:
Միսակ Կրկյաշարյան