Մատչելիության հղումներ

Լիբիայի դատարանը մահապատժի դատապարտեց բուլղարացի բուժքույրերին


Լիբիայի դատարանը մահապատժի դատապարտեց բուլղարացի 5 բուժքույրերին եւ պաղեստինցի բժշկին՝ Լիբիայի հիվանդանոցներից մեկում հարյուրավոր երեխաների միտումնավոր կերպով ՄԻԱՎ֊-ով վարակելու համար:

Դատապարտվածները կարող են բողոքարկել վճիռը Լիբիայի գերագույն դատարանում:

Բուժաշխատողները, որոնք բանտարկված են եղել վերջին 6 տարիների ընթացքում, 2004 թվականին եւս դատապարտվել են մահապատժի, բայց Գերագույն դատարանը գտել էր, որ գործը կրկին պետք է քննվի առաջին ատյանի դատարանում:

Բուլղարիայի իշխանությունները պնդում են, որ երեխաները մահացել են հիվանդանոցում պատշաճ հիգիենիկ պայմանների բացակայության պատճառով, իսկ բուժաշխատողները դատապարտվել են այդ հանգամանքը կոծկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG