Այսօր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է խմբագրական փոփոխություն կատարել «ԱրմենՏել»-ի թիվ 60 լիցենզիայի մեջ` ընկերությունը զրկելով ինտերնետ կապի ելքի մենաշնորհից, ինչպես նաեւ տվյալների ու ծառայությունների միջազգային փոխանցման ոլորտում ձայնային կապի փոխանցման բացառիկ իրավունքից:
«Այժմ արդեն ինտերնետի մենաշնորհ ասածը, որ այսքան ժամանակ շահարկվում էր, այլեւս «ԱրմենՏել»-ի մենաշնորհը չէ: Այսինքն՝ յուրաքանչյուր ինտերնետ մատակարարող ընկերություն իրավունք ունի միջազգային ինտերնետի իր ելքը ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «ԱրմենՏել»-ի քաղաքականության եւ կարգավորման հարցերով տնօրեն Հայկ Ֆահրամազյանը:
Ինչ վերաբերում է ձայնային կապի ծառայությունների բացառիկ իրավունքին, ապա, ըստ նրա, նախկինում «ՎիվաՍել»-ը իր միջազգային կապը ապահովում էր «ԱրմենՏել»-ի միջազգային կայանների միջոցով: Այժմ «ՎիվաՍել»-ը իրավունք ունի սեփական միջազգային կայանների միջոցով իր բաժանորդներին տրամադրել միջազգային կապ, ծառայություններ:
Նիստում «ԱրմենՏել» եւ Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորին՝ «ՎիվաՍել» ընկերությանը, հանձնարարվել է որոշման հետ կապված մինչեւ 2007 թվականի փետրվարի 1-ը հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել միջազգային ձայնային կապի ծառայությունների փոխադարձ մատուցման պայմանագիրը:
Հայկ Ֆահրամազյանը նաեւ հաստատեց, թե նշված փոփոխությունները արվել են «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր ռուսաստանյան «ՎիմպելԿոմ» ընկերության՝ հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհից աստիճանաբար հրաժարվելու մտադրության մասին հայտարարության հիման վրա:
«Դա արվել է «ԱրմենՏել»-ի սեփականատիրոջ փոփոխությունից հետո՝ սեփականատիրոջ մտադրություններից ելնելով: Նախատեսվում է, որ մինչեւ հաջորդ տարվա նոյեմբեր «ԱրմենՏել»-ը զրկվելու է թիվ 60 լիցենզիայով նախատեսված բոլոր մենաշնորհներից», - ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենան այսօրվա որոշումները միջազգային կապի ծառայությունների որակի եւ սակագների վրա, Ֆահրամազյանը պատասխանեց, թե միջազգային կապի առումով «ՎիվաՍել»-ի հետ կստեղծվեն մրցակցային հարաբերություններ, իսկ «մնացած ինտերնետի մասը արդեն ամբողջությամբ ազատականացված է». - «Ես համոզված չեմ, թե որակը կլավանա, միգուցե ընդհակառակը՝ կվատանա: Իսկ գների առումով, իհարկե, մրցակցային շուկա է ստեղծվում»:
«ԱրմենՏել»-ի ներկայացուցչի հետ, սակայն, համաձայն չէ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը. - «Ակնկալում եմ, որ ե’ւ գների անկում կլինի, ե’ւ որակի բարձրացում կլինի` միանշանակ, քանի որ սա մրցակցության՝ մեր ակնկալած արդյունքներն ու հետեւանքներն են»:
Ռուբեն Մելոյան