«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վստահ է, որ «արդար ընտրությունների պարագայում ընդդիմությունը հաղթելու է ոչ պակաս 75-80 տոկոսով»:
«Իշխանություններով հիացած չէ այս ժողովուրդը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սարգսյանը` հավելելով, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կեղծելու դեպքում «հեղափոխություն է լինելու»:
«Ընտրությունների արդարությունն այս անգամ աշխարհը չափելու է միմիայն ընդդիմության հաղթանակով», - ասաց նա: - «Եթե չի հաղթելու ընդդիմությունը, բաց եմ ասում` հեղափոխություն է անելու: Փողոց ենք դուրս գալու եւ հեղափոխություն ենք անելու»:
«Ու այս անգամ հրապարակից տուն գնալ չի լինելու: Մենք մեր սխալներից հետեւություններ անել ենք` ի տարբերություն իշխանությունների», - հայտարարեց նա:
Հաղթելուց հետո, Արամ Սարգսյանի խոսքերով, ընդդիմության առաջին գործը լինելու է նախագահին անվստահություն հայտնելը:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, պատգամավոր Մանուկ Գասպարյանի կարծիքով, մինչդեռ, «իշխանությունների համար այսպիսի նպաստավոր պահ դեռ մեր երկրում 15 տարվա մեջ չի եղել». - «Կհավատամ, որ ընտրություններ անեն եւ լցունումներ խոշոր մասշտաբի չանեն: Այսօր իրենց [համար] այ այդպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծված»:
«Ազգային միաբանություն» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ընդդիմությանը վարկաբեկող նման վերլուծությունները կատարվում են «Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան զույգի աշխատասենյակներում»:
«Հայ ընտրողը կգիտակցի, թե ինչ վարկաբեկիչ գործունեություն էին ծավալել իշխանական կերակրատաշտից սնվող վայ-քաղաքական գործիչները, որոնք իրենց տարիքի չափ կուսակցություններ եւ ճամբարներ են փոխել: Համոզված եմ, որ ընդդիմադիր դաշտը կունենա մեծամասնություն առաջիկա ընտրությունների արդյունքում», - ասաց Գեղամյանը:
Աստղիկ Բեդեւյան