Մատչելիության հղումներ

Բելգիայի հեռուստատեսությունը կատակել է` հաղորդելով երկրի տրոհման մասին


Երեկ երեկոյան Բելգիայի պետական հեռուստաընկերությունը ծավալուն հաղորդում է հեռարձակել այն մասին, թե երկիրը տրոհվել է երկու մասի՝ Ֆլանդրիայի եւ Վալոնիայի, սակայն պարզվել է, որ դա կատակ է:

Հեռուստակայանը սենսացիոն հաղորդագրություն է տարածել, թե երկրի հյուսիսային մասի՝ հոլանդախոս Ֆլանդրիայի խորհրդարանը քվեարկել է ֆրանսախոս Վալոնիայից անջատվելու օգտին: Ողջ հաղորդման ընթացքում էկրանի ստորին մասում «վազող տողը» շատ մանր տառերով տեղեկացնում էր, որ սա ընդամենը լրագրողների հորինածն է, սակայն, բելգիական լրատվամիջոցների վկայությամբ, հաղորդավարներն ամեն ինչ այնքան լուրջ են ներկայացրել, որ շատ հեռուստադիտողներ, այդ թվում հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ, դիվանագետներ եւ արվեստագետներ, հաղորդածն ընդունել են որպես ճշմարտություն:

Հաղորդումը այնպիսի արձագանք է գտել, որ այս գիշեր Բելգիայի վարչապետ Գի Վերխոլֆստադտը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հաղորդումն անվանելով «անպատասխանատու»:

Հաղորդման հեղինակները պնդում են, թե պարզապես ցանկացել են ցույց տալ Բելգիայի տրոհման բոլոր բացասական կողմերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG