Սփյուռքում, մասնավորապես Բեյրութում, Լոս Անջելեսում, Մոնրեալում եւ Տորոնտոյում, Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության կոմիտեներ են ձեւավորվել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության եւ «Հայ կամավորականների համախմբման» անդամ Արմեն Եղյանը:
Նրա վկայությամբ, հիշյալ կոմիտեներն արդեն Կանադայում Հայաստանի դեսպանատան եւ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության առջեւ բողոքի գործողություններ են կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել Սեֆիլյանին եւ նրան Հայաստանի քաղաքացիություն շնորհել:
Եղյանի փոխանցմամբ, Կանադայում անցկացված ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե Սեֆիլյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները իրականում ուղղված են Սփյուռքի դեմ, իսկ դա նշանակում է, որ ներկայիս իշխանությունների գործելակերպը չի տարբերվում նախկինների գործելակերպից:
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող, Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ նախաձեռնության ղեկավար անդամներից՝ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են դեկտեմբերի 10-ին, նրանց դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր») հատկանիշներով: Երեքշաբթի ուշ երեկոյան դատարանը երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը:
Այսօր նախատեսված է հակակրիմինալ շարժման հավաքը, որի ընթացքում քննարկվելու են ինչպես Սեֆիլյանի եւ Մալխասյանի ձերբակալության, այնպես էլ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության գրասենյակի հրդեհման փորձի հետ կապված հարցերը:
Ռուզաննա Ստեփանյան