Հայաստանի սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը եւ Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը 2007 թվականին նախատեսում են համաձայնագիր ստորագրել, ըստ որի, Ռուսաստանում օրինական հիմքերով աշխատող եւ կենսաթոշակային հիմնադրամին ամենամսյա վճարումներ կատարող Հայաստանի քաղաքացիների թոշակը հաշվարկելիս, պետք է հաշվի առնվի նաեւ Ռուսաստանում աշխատած տարիների ստաժը եւ կենսաթոշակայինին վճարած գումարների չափը: Նույն կարգը կգործի Հայաստանում աշխատող Ռուսաստանի քաղաքացիների կենսաթոշակը հաշվարկելիս:
«Քաղաքացու կենսաթոշակը կնշանակվի այն երկրում, որտեղ նա դիմել է կենսաթոշակ ստանալու համար», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը: - «Օրինակ, եթե մեզ դիմի Ռուսաստանում 10 տարի աշխատած եւ ապահովագրական վճարումներ կատարած Հայաստանի քաղաքացի, ըստ Ռուսաստանի օրենսդրության, պիտի հաշվարկվի այդ 10 տարվա համար որքան գումար պիտի վճարվեր Ռուսաստանի տարածքում: Այդ մասով նշանակումը կկատարի Ռուսաստանի կենսաթոշկային հիմնադրամը, իսկ Հայաստանում աշխատած ժամանակահատվածի համար՝ Հայաստանը: Այդ 10 տարիների համար հաշվարկված գումարը Ռուսաստանի կենսաթոշակայինը կհատկացնի Հայաստանի սոցապ հիմնադրամին»:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այսօր Ռուսաստանում 600-800 հազար Հայաստանի քաղաքացի է ապրում, եւ քանի որ նրանք հիմնականում մեկնել են աշխատելու, Վազգեն Խաչիկյանի նախնական հաշվարկներով, ստորագրվելիք համաձայնագիրը կվերաբերի 100 հազարից ավելի մարդկանց:
Հայաստանում աշխատող Ռուսաստանի քաղաքացիների թիվն անհամեմատ ավելի փոքր է, նրանց մեծ մասը զինծառայողներ են:
Ի դեպ, Ռուսաստանում թոշակառուի միջին կենսաթոշակը շուրջ 120 դոլար է, իսկ Հայաստանում՝ 11 հազար 400 դրամ:
«Սա Հայաստանի համար ինչ֊-որ տեղ նաեւ հնարավորություն է, որ մեր այն քաղաքացիները, որոնք ինչ-֊որ ժամանակ աշխատել են Ռուսաստանի Դաշնությունում եւ այսօր վախենում են վերադառնալուց կենսաթոշակը կորցնել, իմանան, որ նման բան չի լինի: Սա խթան կհանդիսանա նրանց վերադառնալու համար», - նշեց Վազգեն Խաչիկյանը:
Ի դեպ, ըստ Վազգեն Խաչիկյանի, 2007 թվականի հունվարից կենսաթոշակառուների միջին կենսաթոշակը շուրջ 2 հազար դրամով կավելանա՝ 11 հազար 400 դրամից հասնելով 13 հազար 500 դրամի:
Իրինա Հովհաննիսյան