Վավերագրական ֆիլմերի «Մուտք դեպի բաց աշխարհ» երկօրյա միջազգային նախագիծը «Մարգարեթ Միդ» վավերագրական ֆիլմերի ամենամյա փառատոնի, Բաց հասարակության ինստիտուտի եւ Հայաստանի կինոգետների - կինոլրագրողների ասոցիացիայի համատեղ ջանքերի արդյունքն է: ԱՄՆ-ի, Իրանի, Ավստրալիայի, Մեքսիկայի, Հնդկաստանի վավերագրողների ֆիլմերը, որ մրցանակներ են ստացել տարբեր փառատոններում, Կենտրոնական Ասիայով իրենց շրջագայությունն են սկսել` անցյալ տարվա գարնանը հասնելով նաեւ Անդրկովկաս:
Փառատոնի երկու օրերի ընթացքում ծրագրված է ներկայացնել 12 ֆիլմ, որից 4-ը հայ ռեժիսորների աշխատանքներ են: Փառատոնի գլխավոր նպատակը, կազմակերպիչ Սուսաննա Հարությունյանի խոսքերով, ամփոփված է անվան մեջ. - «Էկրանը բացում է բոլոր փակ սահմանները, հնարավորություն է տալիս մարդկանց տեղափոխել այլ երկրներ»:
Բաց հասարակության ինստիտուտի Բուդապեշտի գրասենյակի տնօրեն Կատալինա Կոնցի խոսքերով, կարեւոր է, որ այս ֆիլմերը մարդկանց միջեւ երկխոսություն առաջ բերեն: Սա համապատասխանում է «Մարգարեթ Միդ» կինոփառատոնի հիմնական գաղափարին:
Վավերագրական ֆիլմերի այս փառատոնը շուրջ երեսուն տարի առաջ Միացյալ Նահանգներում հիմնադրել է մարդաբան Մարգարեթ Միդը, երբ 75 տարեկան էր: Ամեն տարի փառատոնի շրջանակներում ցուցադրվում են ամենատարբեր թեմաներով ֆիլմեր, սակայն դրանց նպատակն այն է, որ մարդիկ ոչ միայն մտածեն գլոբալ խնդիրների մասին, այլեւ սկսեն խոսել դրանց մասին:
Տաթեւիկ Լազարյան