Այսօր Թբիլիսիում կայանալու է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարների հանդիպումը, որի ժամանակ վերջնականապես որոշվելու է Շահ Դենիզի հանքավայրից Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղով արտահանվելիք գազի քվոտաների վերաբաշխման հարցը:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են Վրաստանի պետական գրասենյակից, հանդիպման ժամանակ որոշվելու է նաեւ հիշյալ գազամուղով տեղափոխվելիք գազի Վրաստանի մասնաբաժինը:
Հանդիպումն անցնելու է փակ դռների ետեւում, եւ դրա ավարտին նախարարները մեկնաբանություններ կանեն մամուլի համար:
Մեկ շաբաթ առաջ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել էր, թե «երեք երկրների ներկայացուցիչները արդեն համաձայնեցրել են գործնականում բոլոր հիմնական հարցերը»:
Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղը շահագործման է հանձնվելու դեկտեմբերի կեսերին:
Նախապես հաղորդվում էր, որ Վրաստանը իր քվոտայով 2007 թվականին այդ գազամուղով ստանալու է 250 միլիոն խորանարդ մետր գազ: Սակայն երկրի պահանջարկը կազմում է տարեկան մոտ 1,8 միլիարդ խորանարդ մետր գազ, ուստի Վրաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որպեսզի նրանք զիջեն իրենց քվոտաների մի մասը:
Վրաստանը շարունակում է նաեւ բանակցությունները Իրանի եւ Ռուսաստանի հետ՝ գազի ուղղակի մատակարարման պայմանների շուրջ: