«Ռոբերտ Շինարարի փուչիկը» վերնագրի ներքո «Չորրորդ իշխանություն»-ը նախ հիշեցնում է տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությունն այն մասին, որ 2001-ին «աղետի գոտի» հասկացությունն ընդհանրապես կվերանա: Ապա ընդգծելով, որ Գյումրին այս անգամ էլ նախագահի այցի ժամանակ աղետի գոտու տպավորություն դեռեւս թողնում էր, հոդվածի հեղինակը գրում է. - «Ռոբերտ Քոչարյանը] այս անգամ այցելելով Գյումրի՝ ժողովրդի հետ չհանդիպեց ու իր հասցեին հնչած հայհոյանքները չլսեց: Որտեղ պետք է՝ ծաղկեպսակ դրեց, գաղտնի խորհրդակցություն անցկացրեց ու փախավ Երեւան»: «Եթե հասարակությունն իր իրավունքները պաշտպանելու փոխարեն ձգտում է լեզու գտնել իրավունքները ոտնահարողների հետ, այդ հասարակությունն իր վիճակից դժգոհելու իրավունք չունի: Բայց սա աղետի գոտու բնակչությանը չի վերաբերում: Նրանք կատարել են առաջին քայլը՝ բացահայտել են կեղծիքը: Մնացածն ընդամենը վճռականության խնդիր է», - եզրակացնում է հոդվածագիրը:
«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումներին Արմավիրի եւ Լոռու մարզպետներին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին, իր աղբյուրների վկայակոչմամբ տեղեկացնում է. - «Առաջիկա օրերին Արմավիրի մարզպետ է նշանակվելու Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Աշոտ Ղահրամանյանը, իսկ Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է նախկին փոխմարզպետ, այժմ սոցիալական ապահովության հիմնադրամի պետի տեղակալ Արամ Քոչարյանը»: Թերթը հավելել է, թե «Ղահրամանյանին Սյունիքից Արմավիր բերելը պայմանավորված է նաեւ նրա ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վատ հարաբերություններով, ինչը ընտրական փուլում ՀՀԿի համար կարող էր լրացուցիչ պրոբլեմներ ստեղծել»։
Անդրադառնալով նույն թեմային՝ «Իրավունք»-ը գրում է, որ իր տեղեկություններով, «ոչ միայն Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի «մեծ-մեծ» խոսելն է պատճառ դարձել աթոռին հրաժեշտ տալու, այլեւ այն, որ նա ըստ արժանվույն չի կատարել հանրապետական վերնախավի կուսակցական հանձնարարությունները»: «Իսկ ավելի պատկերավոր՝ նա այդ հանձնարարությունները կատարել է միայն այն դեպքում, եթե ունեցել է անձնական շահ», - գրում է թերթը:
Աղետի գոտու թեմային անդրադառնալով` «Ազգ» թերթի մեկնաբանն իր հերթին շեշտադրել է. - «Ցավոք, ստիպված ենք հերթական անգամ արձանագրել վերջին տարիներին տարօրինակ օրինաչափություն դարձող մի իրողություն, որն այլ կերպ դժվար է անվանել, քան անհարգալից վերաբերմունք այստեղ ապրող դեռ անօթեւան ու գործազուրկ հազարավոր մարդկանց նկատմամբ: Խոսքը, ինչպես տարբեր բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այնպես էլ որոշ լրատվամիջոցների կողմից դեկտեմբերի 6-ին ու 7-ին արվող հայտարարությունների մասին է, թե իբր այլեւս աղետի գոտի չկա, դա հիմա զարգացման գոտի է, Գյումրու բոլոր հիմնական խնդիրները լուծված են եւ այլն»: «Սա չիմացությա՞ն հետեւանք է, թե պարզ ուրացում», - հարցրել է թերթի մեկնաբանը։
«Մեկը քիչ է, երկուսը` շատ» վերնագրի ներքո «Հայք» պարբերականն այսօր առանձնացրել է. - «Դատելով տարերայնորեն սկսված սանձարձակ քարոզարշավից` ակնհայտ է, որ իշխանությունը բացարձակ մտադրություն չունի խորհրդարանի առաջիկա ընտրություններն անցկացնել արդար ու թափանցիկ, էլ ուր մնաց, թե միջազգային չափորոշիչներին համապատասխան: Հայաստանի իշխանությունների համար դաս չեղավ Սահմանադրական դատարանի որոշումը` զրկել ընտրական հանձնաժողովներում դատավորներին հատկացված տեղերից եւ այդ որոշումը համարել հակասահմանադրական: Քոչարյանն ու իր մանկլավիկները առաջիկա ընտրությունները կեղծելու ճանապարհին կանգ չեն առնի որեւէ հակազդեցության առջեւ եւ կփորձեն իրենց կամքը պարտադրել ժողովրդին եւ քաղաքական ուժերին` հասկանալով, որ խաղասեղանին դրված է իրենց ապագան»:
«ժողովուրդը տուժում է, իսկ ո՞վ է շահում» հարցականի տակ «Օրինաց երկիր» պարբերականը շարադրել է. - «Դոլար-դրամ տատանումները, ըստ էության, թանկացրել են կենսամթերքն ու արդյունաբերական արտադրանքը: Ժողովուրդը դրամ - դոլար արհեստական հարաբերակցության պատճառով տուժում է, վնասներ կրում, իսկ ո՞վ է շահում: Այս հարցի առթիվ մեր իշխանությունները լռություն են պահպանում, իսկ ահա Կենտրոնական բանկը, որը պատասխանատվություն է կրում ստեղծված վիճակի համար, շարունակում է «մեկնաբանություններ կատարել», «հիմնավորումներ հորինել»: Թերթը նաեւ հիշեցնում է. - «ժողովրդից գողացվել է շուրջ 250 միլիոն դոլար, քանի որ եթե ապրիլին 100 դոլարի դիմաց տրվում էր 45 հազար դրամ, ապա այսօր` ընդամենը 36 հազար»:
Ատոմ Մարգարյան