Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայաններին շուրջօրյա հեռարձակման արտոնագիր է առաջարկել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով հիշյալ խորհրդում իր աղբյուրը:
Ըստ աղբյուրի, առաջարկն արել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի նախագահ Նուշիրեւան Մեհերեմլին՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության, «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնյան եւս ասել է, որ բանակցությունների առարկան եղել է երկու ռադիոյականների հեռարձակման հարցը:
«Դեսպանությունը հուսով է, որ խնդիրը կլուծվի մի քանի օրվա ընթացքում», - նշել է նա:
Ադրբեջանական ANS CM ռադիոկայանը, որը ANS հեռուստաալիքի հետ մեկտեղ եթերից զրկվել է նոյեմբերի վերջին՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ, վերահեռարձակում էր «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները: