Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր քաղաքական ընդդիմախոսներին իշխանության համար պայքարը քաղաքակիրթ մեթոդներով վարելու կոչ է արել:
«Ես՝ որպես նախագահ եւ կառավարող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության ղեկավար, կցանկանայի, որպեսզի քաղաքական պայքարը երկրում ընթանար քաղաքակիրթ ձեւով», - հայտարարել է Ալիեւը իր կուսակցության Խաչմազի կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով, ընդդիմության պայքարի մեթոդներն են «սպառնալիքները, անկարգություններ հրահրելու ձգտումը»:
«Սակայն այդ փորձերը տապալվեցին, որովհետեւ չստացան ժողովրդի աջակցությունը», - ասել է Ադրբեջանի նախագահը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ալիեւը վստահեցրել է նաեւ, որ ինքը երկխոսության կողմնակից է եւ հանդես է գալիս բոլոր հարցերը քաղաքական հարթության վրա լուծելու օգտին:
«Երկրի համար կարեւոր, ճակատագրական հարցերում բոլոր կուսակցությունները պետք է հանդես գան միասնական դիրքերից», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը եւ ափսոսանք հայտնել, որ իր քաղաքական ընդդիմախոսները այլ մոտեցում ունեն այդ հարցի նկատմամբ:
«Նրանց գործունեությունը ուղղված է Ադրբեջանի պետականության թուլացմանը», - ասել է Իլհամ Ալիեւը՝ միաժամանակ պնդելով, թե քաղաքական գործընթացները երկրում զարգանում են դրական հունով: